211652_close_icon
views-count2244 դիտում article-date 15:04 18-01-2017

ԿՀՎ-ն իր գործունեության մասին 13 մլն էջանոց նյութ է հրապարակել

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը համացանցում է հրապարակել իր գործունեության մասին պատմող նյութ, որը բաղկացած է 13 մլն էջից և պարունակում է Վիետնամական, Կորեական ու «սառը» պատերազմների, ինչպես նաև ՉԹՕ-ների մասին հավաքագրած տեղեկատվություն, հաղորդում է CNN-ն։ Գաղտնազերծված նյութերը ավելի վաղ հնարավոր էր կարդալ միայն Մերիլենդ նահանգի Ազգային արխիվում։ Հրապարակումը նախատեսված էր իրականացնել 2017 թվականի վերջին, սակայն այդ գործընացն ինչ-ինչ պատճառներով արագացվել է։ ԿՎՀ-ի ղեկավար Ջոզեֆ Լամբերթի խոսքով՝ նյութը հրապարակելիս տեղեկատվության հատուկ ընտրություն չի կատարվել։ «Դա ամբողջական պատմություն՝ իր լավ ու վատ պահերով»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր