211652_close_icon
views-count4043 դիտում article-date 14:51 18-01-2017

Կանադացի կենսաբանը ցեցի նոր տեսակն անվանել է Դոնալդ Թրամփի պատվին

Կանադացի կենսաբան Վազրիք Նազարին Կալիֆորնիայում հայտնաբերել է ցեցի նոր տեսակ, որը որոշել է կոչել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, գրում է The Telegraph-ը։ Գիտնականը հայտնել է, որ ցեցն անվանել է Neopalpa donaldtumpi: Նրա խոսքով՝ ցեցի գլուխը պատված է ոսկեգույն ազվամազերով, ինչն էլ իրեն անմիջապես հիշեցրել է Դոնալդ Թրամփի սանրվածքը։ Ցեցը բնակվում է Կալիֆորնիայի հարավում։

Նմանատիպ նյութեր