211652_close_icon
views-count2708 դիտում article-date 10:50 18-01-2017

Ժողովրդավարական Հայաստանը ամեն ինչից վեր է. Պարույր Հայրիկյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում երեկ հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ՝ պատասխաներ: Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»: Մեր հարցին՝ չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. «Մերոնք չեն ասել: Որ արձագանքած լիներ, կասեին, ես այստեղ չէի»: Մեր դիտարկմանը՝ որ լուրջ առճակատումներ ունեիք Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց, որ նույնիսկ այդ դեպքում է գնացել դրան. «Նշանակություն չունի: Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը, ամեն ինչից վեր է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր