211652_close_icon
views-count6980 դիտում article-date 10:41 18-01-2017

Միհրան Պողոսյանը խախտում է համաձայնությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ–ով Ավանը, Քանաքեռ-Զեյթունը և Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը և զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը: Քանի որ երկուսն էլ ՀՀԿ–ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) և յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձևավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն ըստ «Փաստի» տեղեկությունների, նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու: Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաև նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար: Ընդ որում, Մ. Պողոսյանը կարողացել է իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր եղել են շտաբի պետեր, գիտեն տվյալ թաղն իր ողջ ուղնուծուծով, ունեն որոշակի հեղինակություն: Ավելին, Մ. Պողոսյանն արդեն սկսել է ձևավորել ոչ պաշտոնական շտաբներ: Իսկ այդ շտաբների պետեր են նշանակվել այն նույն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Տարոն Մարգարյանի կամ էլ նրա աներորդու նախընտրական շտաբները: Ընդ որում, այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր