211652_close_icon
views-count15209 դիտում article-date 09:48 18-01-2017

Ռուբլու փոխարժեքն ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ արտարժույթի փոխանակման կետերում ռուսական ռուբլու առքի գինը գերազանցում է 8 դրամը։ Մասնավորապես երեկ մեկ ռուսական ռուբլին չենջերում գնվում էր 8 դրամ 5 լումայից մինչև 8 դրամ 15 լումա գնով։ Իսկ վաճառքի գինը տատանվում է 8 դրամ 30 լումայից մինչև 8 դրամ 40 լումա։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական ռուբլին, դրամով հաշվարկած, արժեվորվել է12 տոկոսով։ Իսկ անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում ռուբլին արժեվորվել է 34 տոկոսով։ Նշենք, որ ռուբլու փոխարժեքը ներկայումս ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում։ Սա որոշակի դրական ազդեցություն կունենա հայաստանյան այն ընտանիքների գնողունակության վրա, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանում ապրող նրանց հարազատների ուղարկած գումարներն են։ Սակայն այդ մասնավոր տրանսֆերտների ծավալը անցած երկու տարիների ընթացքում այնքան է նվազել, որ ռուբլու նույնիսկ այսպիսի արժեվորումը չի «փոխհատուցում» այդ ծավալը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր