211652_close_icon
views-count4253 դիտում article-date 13:59 18-01-2017

Նադեժդա Սավչենկոն կոչ է արել Կիևին հրաժարվել Ղրիմից, որպեսզի վերադարձվի Դոնբասը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Կիևը կարող է վերադարձնել Դոնբասը միայն այն դեպքում, եթե վերջնականապես հրաժարվի Ղրիմից և այն թողնի Ռուսաստանին։ Հայտարարությունը նա արել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։ Վերջինիս խոսքով՝ որքան էլ ուկրաինացիները «բղավեն ու պոկեն վերնաշապիկները», թերակղզուց ստիպված են լինելու հրաժարվել։ Միևնույն ժամանակ նա օպտիմալ տարբերակ է համարում այդ հարցով ՌԴ-ի ու Արևմուտքի միջև պայմանավորվածություն ձեռք բերելը։ Իսկ ինքը բանակցություններին չի կարող մասնակցել, քանի որ քաղաքականապես ինքնուրույն չէ։ Հիշեցնենք, որ Ղրիմը ՌԴ կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքում, որի ժամանակ բնակչության 96.77 տոկոսը կողմ քվեարկեց Ռուսաստանի հետ միանալուն։

Նմանատիպ նյութեր