211652_close_icon
views-count4412 դիտում article-date 11:13 18-01-2017

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ կիրառելով նաև ենթափողային նռնականետ. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր