211652_close_icon
views-count3965 դիտում article-date 11:44 18-01-2017

Հնդկական օդանավերում կանանց համար առանձին տեղեր են ստեղծվել

Հնդկական Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է առանձնացրել կին ուղևորների համար, որպեսզի պաշտպանի վերջիններիս սեռական ոտնձգություններից ու բռնությունից, հաղորդում է BBC-ն։ Ներքին մի քանի չվերթների ժամանակ առաջնային նստատեղերը կհատկացվեն միայն կանանց, իսկ որոշումը կայացվել է մի քանի միջադեպերից հետո։ Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին սկանդալ տեղի ունեցավ թռիչքներից մեկի ժամանակ։ Ուղևոր տղամարդկանցից մեկը բիզնես դասի խցիկից տեղափոխվել էր էկոնոմ դաս, նստել միայնակ մի կնոջ կողքին և սկսել սեռական դրսևորումներ ցուցաբերել վերջինիս նկատմամբ, երբ նա քնած էր։ Կինն արթնացել էր և բողոքել անձնակազմին, ինչից հետո ոստիկանությունը օդանավակայանում վայրէջք կատարելուց հետ ձերբակալել էր տղամարդուն։ Նշենք, որ Հնդկաստանում գնացքներում և ավտոբուսներում արդեն կան առանձին վագոններ, որոնք նախատեսված են միայն կանանց համար։

Նմանատիպ նյութեր