211652_close_icon
views-count2438 դիտում article-date 23:35 17-01-2017

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունվարի 17-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 2-րդ զանգվածի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ֆ. Ա.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հունվարի 17-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան 6-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռ. Փ.-ին ծնված 1939 թ. ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր