211652_close_icon
views-count14748 դիտում article-date 21:17 17-01-2017

Մոսկվայում ոստիկանության օպերլիազորի հարսանեկան շքեղ մեքենաների շարասյունը ընթացել է մայրուղով՝ խախտելով երթևեկության կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության օպերլիազորի հարսանեկան թանկարժեք Bentley, Gelandewagen, Cadillac Escalade, Mercedes և BMW մեքենաների շարասյունը ընթացել է Մոսկվայի Վերնադսկու պողոտայով՝ խախտելով երթևեկության կանոնները: Այս մասին հայտնում է LifeNews-ը: BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը որոշել է հետընթացով շարժվել շարասյան սկզբից: Այդպես պողոտայով նա երթևեկել է մի քանի կիլոմետր՝ խախտելով երթևեկության կանոնները: Տեսանյութում երևում է, որ փեսան՝ 26-ամյա օպերլիզոր Կարախան Բալաքերիմովը, այդ պահին գտնվում է Cadillac Escalade-ի մեջ: Ավելի ուշ Կարախանն ու ընկերները ներողություն են խնդրել երթևեկելի գոտում նման իրավիճակ ստեղծելու համար, սակայն նշել են, որ հետընթաց շարժվող BMW -ն իրենց շարասյունից չէր, այլ, ուղղակի, միացել էր նրանց մեքենաներին: Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրել են հարսանիքի հյուրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր