211652_close_icon
views-count57100 դիտում article-date 17:59 17-01-2017

2 ժամվա ընթացքում Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի ավտովթար տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա ձմեռը մի իսկական պատուհաս է դարձել թե՛ վարոդների, թե՛ մեր պետական վայ չինովնիկների գլխին: Երևանում սառած ճանապարհների պակաս չկա ու ավտովթարների մեծ մասը ոչ միայն որոշ վայ վարորդների մեղքով է լինում, այլ նաև ճանապարհների մերկասառույցի: Երեկ՝ հունվարի 16-ին, Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միայն 2 ժամվա ընթացքում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցավ: Միակ սփոփանքը նա էր, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունեցանք: Մի քանի վթարներում էլ հայտնված վարորդները չսպասելով ոչ ԱՊՊԱ-ին, ոչ էլ ճանապարհային ոստիկանության հետաքննիչին՝ իրար հետ լեզու գտնելով՝ հեռանում էին ասելով. «էս ցրտին շունը սկի բնից դուրս չի գալիս, ուր մնաց՝ ԱՊՊԱ-ն գա»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր