211652_close_icon
views-count25100 դիտում article-date 16:54 17-01-2017

Ավտովթար Երևանում. Mitsubishi-ի վարորդը թափառող շներին չհարվածելու համար ընկել է սահքի մեջ և բախվել «Տոյոտա Երևան» սերվիսի գովազդային վահանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 41 ՕՕ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է «Տոյոտա Երևան» սերվիսի գովազդային վահանակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել են թափառող շները, ու վարորդը, որպեսզի շներին չհարվածի, խույս է տվել նրանցից, ընկել սահքի մեւջ ու վթարի ենթարկվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր