3184 դիտում
16:59 17-01-2017
ԼՂՀ ԱԺ-ն հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին
ԼՂՀ Ազգային Ժողովում ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը:
«[url=http://artsakhpress.am/arm/news/59937/lxh-azgayin-zhoxovy-havanutyun-e-tvel-sahmanadrakan-barepokhumneri-nakhagtsin.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սահմանադրության բարեփոխությունների նախագծին կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ 1: Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները:
Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը ձեռնպահ է քվեարկել:
Նիստը նախագահող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը արձանագրել է, որ ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է, և այն կներկայացվի Հանրապետության Նախագահին՝ հանրաքվեի դնելու առաջարկով:
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
18:10 15-08-2016
Բակո Սահակյանը հավանություն է տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
1387 դիտում
18:27 14-03-2015
ՀՀ նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
460 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան