211652_close_icon
views-count2760 դիտում article-date 15:38 17-01-2017

Մոսկվան Թրամփի ղեկավարման ժամանակաշրջանում ավելի արդյունավետ համագործակցություն է ակնկալում ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առավել արդյունավետ համագործակցություն կծավալի Ռուսաստանի հետ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է gazeta.ru-ն։ Այդ մասին Լավրովը նշել է մամուլի ասուլիսում, որն ուղիղ հեռարձակում է «Ռոսիա24» հեռուստաալիքը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը խելամիտ է համարում Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հրավիրելը։ «Դա կլինի առաջին պաշտոնական շփումը ԱՄՆ-ի հետ, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը։ Չմոռանանք նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են ստեղծել ու գլխավորում Սիրիայի աջակցության հարցով միջազգային խումբը»,-սել է Լավրովը։ Նա հավելել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև փոխգործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն է ընձեռնվում, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նպատակաուղղված է նրան, որպեսզի լրջորեն պայքարի ահաբեկչության դեմ, այլ ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է արվել։

Նմանատիպ նյութեր