211652_close_icon
views-count50487 դիտում article-date 13:17 17-01-2017

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ սահմանն անառիկ պահած ու զորացրված առյուծ-զինվորները բանակ են ճանապարհում իրենց եղբայրներին. թո՛ղ Աստված ձեզ պահապան լինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, մարդաշատ էր ՀՀ ՊՆ Կոտայքի զինվորական կոմիսարիատի բակը։ Այնտեղ էին հավաքվել Կոտայքի մարզում բնակվող այն ծնողները, որոնց երեխաները զորակոչվում էին հայկական բանակ՝ իրենց ծառայությունը կատարելու։ Բակում տոն էր, իսկ հուզված ծնողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Այդ արցունքներն ուրախության արցունքներ են, քանի որ մեր բալեքը գնում են՝ պահպանելու իրենց հայրենիքը, արտաքին թշնամուն արժանի հակահարված տան, եթե նա փորձի ոտնձգություն կատարի մեր սահմանների նկատմամբ։ Մենք չենք ուզում պատերազմ, ուզում ենք՝ մեր էրեխեքը խաղաղ պայմաններում ծառայեն ու ինչպես ճանապարհում ենք, այդպես էլ վերադառնան օջախներ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բանակ են զորակոչվում նաև այն տղաները, որոնց եղբայրները վերջերս են զորացրվել բանակից, իսկ ծառայության ժամանակ եղել են առաջնագծում, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առյուծ-զինվոր տղերքի ու նրանց սպաների հետ փայլել են իրենց հերոսությամբ. արժանի հակահարվարծ տվել ազերի բաշիբոզուկներին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քառօրյա պատերազմի ժամանակ առյուծ-տղերքի հետ առաջնագիծը պահած Վանիկ Գաբրիելյանի ծնողները հպարտությամբ այսօր ճանապարհում էին իրենց երկրորդ տղային հայկական բանակ. «Մենք գիտենք՝ ինչպես Վանիկը պահեց սահմանը թագավոր-զինակից տղերքի հետ, այնպես էլ նրա եղբայրն է ծառայելու ու բաց ճակատով մեր բոլոր զինվոր տղերքի հետ հաղթանակած, ողջ ու առողջ, ցանկանում ենք, որ գան, հասնեն մեզ»։ Զինկոմիսարիատից ապագա զինվորները Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ուղեկցությամբ ուղևորվեցին Հանրապետական զինվորական հավաքակայան, որտեղ վիճակահանությամբ ընտրելու են իրենց ծառայության վայրը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցանկանում է բոլոր զինվորներին բարի ծառայություն և բարի վերադարձ, ու առաջնագծից թող միայն լսվեն բարի լուրեր, որ ձեր նման առյուծ ու թագավոր տղերքը սահմանը պահում են այնպես, ինչպես որ կպահեն իրենց օջախները։ Թո՛ղ Աստված ձեզ ուժ ու կորով տա, անփորձանք ծառայեք ու վերադառնաք ձեր հայրերին ու մայրերին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր