211652_close_icon
views-count6714 դիտում article-date 14:46 17-01-2017

Ստամբուլում գիշերային ակումբի խոշոր ահաբեկչության հեղինակը ընդունել է իր մեղքը

Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում Ամանորի նախօրեին արձակված կրակոցների հեղինակն ընդունել է իր մեղքը, հաղորդում է Reuters-ը։ Ստամբուլի նահանգապետ Վասիլ Շահինի խոսքով՝ ձերբակալվածը Ուզբեկստանի քաղաքացի, 34-ամյա Աբդուլքադիր Մաշարիպովն է։ Բացի այդ, փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մատնահետքերը համընկել են հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքերի հետ։ Մաշարիպովը պատրաստվել էր Աֆղանստանում և Թուրքիա էր ժամանել երկրի արևելյան հատվածից՝ անօրինականորեն հատելով սահմանը։ Նահանգապետիը նշել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մահացել էր 39 մարդ, որոնց մեծ մասն արտասահմանցիներ էին։ 69 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր