211652_close_icon
views-count92499 դիտում article-date 12:12 17-01-2017

Նոր մանրամասներ՝ երեկ Սարալանջում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. վարորդը և վիրավոր ուղևորը ոստիկանության ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 16-ին, Երևանում՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քննչական բաժինը պարզել է նաև, որ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Դալաքյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Կ. Դալաքյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի թաղի 6-րդ շարքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Մովսեսյանը, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 26-ամյա Արտաշես Կարապետյանը տեղում մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Դալաքյանն ու վիրավոր ուղևոր Դ. Մովսեսյանը աշխատում են ՀՀ ոստիկանության շտաբում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/16/1056185/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին BMW մակնիշի 34 FN 423 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և մոտ 5 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Ժամանել էին նաև մեծ թվով փրկարարներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր