211652_close_icon
views-count16376 դիտում article-date 11:59 17-01-2017

Հանրությունը սպասում է. այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Սեյրան Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը, ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից եւ գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր եւ մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու եւ համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու: Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր