211652_close_icon
views-count4708 դիտում article-date 10:26 17-01-2017

Առաքելյան Բազմասերը ոչ միայն Վիգեն Սարգսյանի հետ է լավ հարաբերությունների մեջ, այլև բոլոր լավ մարդկանց հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքեյանը առաջադրվելու է ընտրություններին ռեյտինգային տարբերակով։ Տեղեկություններ կան, որ Բազմասեր Առաքելյանը լավ հարաբերություն ունի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որն էլ հովանավորում է օրենսդիր մարմնի անդամին։ Մեզ հետ զրույցում օրենսդիր մարմնի անդամը հորդորեց մարդկային հարաբերությունները չքաղաքականացնել։ «Առաքելյան Բազմասերը ոչ միայն Վիգեն Սարգսյանի հետ է լավ հարաբերությունների մեջ, այլև բոլոր լավ մարդկանց հետ»,- ասաց նա։ Պատգամավորը չմանրամասնեց՝ ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի ցուցակով է մասնակցելու ընտրություններին, օրենսդիր մարմնի անդամը խոստացավ մի քանի օրից հայտնել այդ մասին։ «Խնդրում եմ չշտապել, քանի որ շտապելն ինձ համար քաղաքական կատեգորիա չէ»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր