211652_close_icon
views-count8348 դիտում article-date 20:33 16-01-2017

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը այժմ Նեյմարն է, որը գերազանցել է Մեսիին, Ռոնալդուն 7-րդն է

Մարզական հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) ներկայացրել է աշխարհի 100 ամենաթանկ խաղացողների թոփ-վարկանիշը: Ներկա պահին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ է համարվում «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը (246,8 մլն եվրո), որը գերազանցել է իր թիմակից` արգենտինացի Լիոնել Մեսիին (170,5 մլն): Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան (155,3 մլն): [b]Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները. [/b] 1 Նեյմար («Բարսելոնա») - 246,8 մլն եվրո 2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 170,5 3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») - 155,3 4. Անտուան Գրիզման («Ատլետիկո») - 150,4 5. Լուիս Սուարես («Բարսելոնա») - 145,2 6. Հարի Քեյն («Տոտենհեմ») - 139,2 7. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 126,5 8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») - 113,8 9. Դելե Ալի («Տոտենհեմ») - 110,5 10. Էդեն Ազար («Չելսի») - 101,5
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր