211652_close_icon
views-count6347 դիտում article-date 19:49 16-01-2017

Գալիս է թանկ նավթի ժամանակաշրջանը. Իրանի նավթարդյունաբերության նախարար

Իրանական IRIB պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նավթային արդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն վստահություն է հայտնել, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, և ՕՊԵԿ-ի մեջ չմտնող երկրները նավթի արդյունահանման կրճատման պարտավորություն կստանձնեն: ՕՊԵԿ-ի անդամները 2016 թվականի նոյեմբերի 30-ին համաձայնվել են, որ 2017 թվականի հունվարից վեց ամսվա ընթացքում կրճատելու են նավթի արդյունահանման ծավալները: ՕՊԵԿ-ը առաջիկա վեց ամսվա ընթացքում նավթի արդյունահանումը կրճատի օրական 1.2 միլիոն բարելով, իսկ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող նավթ արտադրողներն՝ այդ ծավալի կեսի չափով: Զանգանեի խոսքով՝ այս համաձայնության իրականացման մեկնարկը կհանգեցնի նավթի գնի աճի, պատկերավոր ասած՝ գալիս է «թանկ նավթի ժամանակաշրջանը»:

Նմանատիպ նյութեր