211652_close_icon
views-count5742 դիտում article-date 23:12 16-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Հունվարի 16-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցների սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 1695 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Վ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 16-ին, ժամը 13.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-21099 մակնիշի (վարորդ՝ Լ. Պ.) 45 DD 077 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 16-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Nissan March մակնիշի 34 AF 809 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր