211652_close_icon
views-count64583 դիտում article-date 18:28 16-01-2017

Հրազդանում 39-ամյա տղամարդը, ով խմած վիճակում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղային՝ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման. նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում դատավոր Հ. Ավագյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հ. Ավագյանը վճռեց՝ Վ. Սարգսյանին դատապարտել 3 տավա ազատազրկման: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ.Սարգսյանը դատարանից տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխելու են Նուբարաշենի բանտ, իսկ այնտեղից էլ որոշվելու է, թե որ գաղութում է իր պատիժը նա կրելու: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/04/89626/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 4-ին ողբերգական վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում՝ «Վեվ» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին: Երեխան տեղում մահացել էր, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել էին ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել էր ոչ սթափ (խմած) վիճակում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով փաստի առթիվ նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ վարորդը ավտոմեքենան վարել էր ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում: [b]Հրազդանում խմած վիճակում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած՝ 39-ամյա Վանիկ Սարգսյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0517961001484577599562263.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր