211652_close_icon
views-count2161 դիտում article-date 18:01 16-01-2017

Ապրիլից հետո սպասվում է հետաքրքիր շրջան. Ալ. Իսկանդարյան

Ապրիլի ընտրություններին հաջորդող փոփոխությունները հետաքրքիր կլինեն. լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նաև նկատեց, որ որոշ PR ցույցերից հետո նոր կառավարության նկատմամբ հույս է առաջանում: «Այնպես որ, ապրիլից հետո մեզ սպասվում է հետաքրքիր շրջան»,- ասաց նա: Անդրադառնալով արտաքին քաղաքականության խնդիրներին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նոր նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի փոփոխությունը մեծ տեղաշարժեր չեն առաջացնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Եվ ԱՄՆ-ի նոր վարչակազմը հնարավոր է անուշադրության մատնի մեր տարածաշրջանը՝ զբաղված լինելով այլ խնդիրներով: «Ուշադրության թուլացումը տարածաշրջանի վրա կողմերին հնարավորություն կտա առավել ազատ գործել: Այդ ազատ գործելը վերաբերում է նաև Ադրբեջանին: Պետք է սա հաշվի առնել»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ չի կարծում, որ մեծ պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նմանատիպ նյութեր