211652_close_icon
views-count5614 դիտում article-date 17:12 16-01-2017

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվելու է մարտ-ապիրլ ամիսներին

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի, ամենայն հավանականությամբ, մարտի 26-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Թուրքական «Սաբահ» պարբերականի հաղորդմամբ նախատեսվում է, որ նախագիծը խորհրդարանում վերջնական կընդունվի ամենաուշը հունվարի 21-ին, որից մի քանի օր անց Էրդողանը կստորագրի այն: Դրանից հետո պարզ կդառնա հանրաքվեի ստույգ ամսաթիվը: Հիշեցնենք, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ազգային Մեծ ժողովը է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծ, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականին և նախագահի լիազորությունների ընդլայնում։

Նմանատիպ նյութեր