211652_close_icon
views-count4379 դիտում article-date 16:39 16-01-2017

Galaxy Note 7-ի արտադրությունը դադարեցնելու դեպքում Samsung-ը կկորցնի 19 մլրդ դոլար. Daily Mail

Samsung կորպորացիան կարող է 19 մլրդ դոլար կորցնել՝ կապված Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու որոշման հետ, գրում է Daily Mail-ը։ Ինչպես պնդում են գործակալության փորձագետները, եթե գնորդները վերադարձնեն խափանված սմարթֆոնները, ապա յուրաքանչյուրին պետք է տրվի միջինը 800 դոլար փոխհատուցում։ Այսպիսով, ևս 2.2 մլրդ դոլար կավելանա ընդհանուր կորստին։ Daily Mail-ի աղբյուրը նշել է, որ համաձայն կորպորացիայի ներքին հետազոտության արդյունքների՝ սմարթֆոնների այրվելու հիմնական պատճառը մարտկոցն է։ Ինչպես սպասվում է, պաշտոնական արդյունքները ընկերությունը կհրապարակի հունվարի 23-ին։

Նմանատիպ նյութեր