211652_close_icon
views-count3572 դիտում article-date 14:20 16-01-2017

ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, արտահերթ նստաշրջանը գումարվում է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ հունվարի 17-ին ժամը 11:00-ին, նրանց առաջարկած օրակարգով: Պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում առաջարկվել է Սահմանադրության նախագծի մասին հարցի քննարկման վերսկսումը, որն ընդմիջվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Նմանատիպ նյութեր