211652_close_icon
views-count4339 դիտում article-date 13:54 16-01-2017

Չինական ԶԼՄ-ները նախազգուշացնում են Դոնալդ Թրամփին՝ «չխաղալ կրակի հետ»

Չինաստանի պետական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «խաղում է կրակի հետ»՝ փորձելով կասկածի տակ դնել ամբողջական Չինաստանի փաստը, փոխանցում է BBC-ն։ Հիշեցնենք, որ Թրամփը օրեր առաջ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ «միասնական Չինաստանը» կարող է դառնալ երկու երկրների միջև բանակցությունների առարկա։ Դրա հետ կապված՝ նա դեկտեմբերին հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հետ։ «Եթե Թրամփը մտադիր է օգտագործել այդ արտահայտությունը պաշտոնը ստանձնելու ժամանակ, ապա անխուսափելիորեն կգա դաժան հակազդեցության ժամանակաշրջան, և Պեկինին ոչինչ չի մնա անելու, քան հանել ձեռնոցները»,-ասված է հոդվածում, որը հրապարակվել է China Daily-ի պարբերականում։ Նշենք, որ 1979 թվականից ԱՄՆ-ում գործում է Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենք, որը նպատակ ունի ամրապնդել կապերը բոլոր ոլորտներում, սակայն այն չի ենթադրում ընդհանուր դիվանագիտական հարաբերություններ։

Նմանատիպ նյութեր