211652_close_icon
views-count1889 դիտում article-date 14:59 16-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 13-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 4 և թմրանյութի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 32, խարդախության 15, կողոպուտի, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 2-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր