211652_close_icon
views-count9251 դիտում article-date 22:17 15-01-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» մարտական ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց «Լիվերպուլի» հետ: Բավական դիտարժան և անզիջում պայքարում ընթացած այս խաղում հաշիվը բացեցին հյուրերը` 11մ հարվածով աչքի ընկավ Միլները: Մանկունյանցիները բազմաթիվ գոլային պահերս ստեղծեցին, միայն Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մեն մենակ մնաց Մինյոլեի դեմ, սակայն գնդակը այդպես էլ չէր հայտնվում լիվերպուլցիների դարպասում: Միայն հանդիպման 85-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» երկարատև գրոհը պսակվեց գոլով. 13-րդ գոլը պրեմիեր լիգայում խփեց Զլաթան Իբրահիմովիչը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Լոնդոնի «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միավորով 6-րդն է: [b]Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:1 Զլաթան Իբրահիմովիչ, 84 - Ջեյմս Միլներ, 27 (11 մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր