211652_close_icon
views-count5450 դիտում article-date 23:38 15-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 15-ին

730 թ. – Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն: 1759 թ. – բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանը, աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը: 1891 թ. – ծնվել է Օսիպ Մանդելշտամը, ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ (մահ. 1938 թ.): 1841 թ. – մահացել է Ֆրիդրիխ Պարրոտը, գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ, 1829 թ. Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը (ծն. 1792 թ.): 1916 թ. – ծնվել է Գրիգոր Տեր-Գրիգորյանը, հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (մահ. 1981 թ.): 1919 թ. – ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվեց օշարակով, այն հորդել էր ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվեց 21 մարդ: 1929 թ. – ծնվել է Մարտին Լյութեր Քինգը, ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի (մահ. 1968) 1943 թ. – ավարտվեց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը: 1981 թ. – ծնվել է Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերես, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր: 2001 թ. – ստեղծվեց Վիքիպեդիան, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը:

Նմանատիպ նյութեր