211652_close_icon
views-count25660 դիտում article-date 18:59 15-01-2017

Երևանում բախվել են Mercedes-ը ու Nissan-ները․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց բախվել են՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 57-ամյա Ստեփան Միսակյանի վարած Mercedes մակնիշի 51 MR 500 համարանիշի, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 28-ամյա Հովիկ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 207 OR 61 համարանիշի և Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 36-ամյա Եվա Կանսուրյանի վարած Nissan մակնիշի 17 TA 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս․ Միսակյանը և իր ուղևոր՝ Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 40-ամյա Վարդան Վարդանյանը և Հ․ Հովհաննիսյանի ուղևոր՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ, 23-ամյա Նարեկ Նազարյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հ․ Հովհաննիսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ա․ Թևոսյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր