211652_close_icon
views-count18520 դիտում article-date 20:30 15-01-2017

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ հոգեհանգիստը կկայանա վաղը

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր [url=https://www.facebook.com/anahit.haytayan?fref=ts]ֆեյսբուքյան[/url] էջում գրել է. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ՝ Նատալյա Ալթունյանի անժամանակ վախճանի մասին բոթը երեկ բոլորն ընդունեցին խորը ցավով և մեծ ափսոսանքով՝ վշտակցություն հայտնելով Ալթունյան ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին։ Նրան ճանաչողները ցավ են ապրում ոչ միայն երիտասարդ կնոջ, այլև չափազանց բարի, շնորհաշատ և նվիրված տիկնոջ, ընկերոջ, պայծառ մարդու կորստյան կապակցությամբ։ Նատալյա Ալթունյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ հունվարի 16­-ին, ժամը 18­-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 17-ին, ժամը 13-ին նույն տեղից։

Նմանատիպ նյութեր