211652_close_icon
views-count5593 դիտում article-date 19:18 15-01-2017

Գանգես գետում ուղևորատար նավակ է շրջվել․ կան զոհեր և անհետ կորածներ

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Հնդկաստանի արևելյան մասում գտնվող Բիհար նահանգում ուղևորատար նավակ է շրջվել։ Դեպքը տեղի է ունեցել Գանգես գետում, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Աղբյուրները նշում են, որ 13 մարդու հաջողվել է փրկվել։ Երկրի փրկարար ծառայությունը շարունակում է որոնողական աշխատանքները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նմանատիպ նյութեր