211652_close_icon
views-count4562 դիտում article-date 17:51 15-01-2017

Բակո Սահակյանը այցելել է Պատարա գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին այցելել է Պատարա գյուղ եւ հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր