211652_close_icon
views-count4263 դիտում article-date 16:38 15-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Վեյ Յի. ուղիղ միացում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 2-րդ տուրը Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է չինացի Վեյ Յիի հետ: Նշենք, որ 1-ին տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց. վերջինս սևերով խաղաղությամբ բաժանվեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարի առաջին տուրի 7 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ: Պավել Էլյանովը սպիտակներով հաղթեց Ռիչարդ Ռապորտին և դարձավ միանձնյա առաջատար: Արոնյան-Վեյ Յի պարտիայի ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր