211652_close_icon
views-count62953 դիտում article-date 16:32 15-01-2017

Վերջապես հանրության դատին հանձնվեց մի խումբ հայ երիտասարդների ստեղծած «Թմրամոլի Օրագիրը» նոր գեղարվեստական ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս համացանցում հայտնվեց և մարդկանց դրական կարծիքներին արժանացավ «Tovmasyanfilms» կինոարտադրող ընկերության նոր ուսուցողական բնույթ կրող «Թմրամոլի օրագիրը» ֆիլմը: Այն պատմում է երիտասարդների մասին, ովքեր բռնելով թմրամոլության ուղին՝ կործանում են իրենց կյանքը: Ինչպես նաեւ այն դաժան իրականությունը, թե ուր կարող է հասցնել մարդուն, եթե իր մեջ ուժ չգտնի դուրս գալու թմրամոլության ճիրաններից. ավելի կարճ ասած՝ թե որն է թմրամոլության ճանապարհը ընտրելու վճարվելիք գինը: Ֆիլմի Ռեժիսոր- Գևորգ Թովմասյան Օպերատոր- Արման Մարտիրոսյան Հնչյունային ռեժիսոր- Նարեկ Աբրահամյան Պրոդյուսեր և սցենարի հեղինակ- Նարեկ Հայրապետյան Ֆիլմը նկարահանվել է SMILE STUDIO-ի աջակցությամբ: Վերջին հարցազրույցի ժամանակ ֆիլմի պրոդյուսեր Նարեկ Հայրապետյանը և սցենարի հեղինակը բացելով մի փոքր գաղտնիք՝ ասացին, որ այս տարի միասին հանդիսատեսի դատին կներկայացնեն ևս մեկ ֆիլմ, որով արդեն ի տարբերություն առաջին ֆիլմի՝ կցանկանային համագործակցել հովանավորների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր