211652_close_icon
views-count57406 դիտում article-date 15:40 15-01-2017

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատիրոջ 19-ամյա թոռնուհու հարսանիքը ապշեցրել է շքեղությամբ. թամադան Խուլիո Իգլեսիասն էր. ՖՈՏՈՇԱՐՔ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերերից մեկի՝ միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ 19-ամյա Իրինա Կոգանի հարսանյաց արարողությունը ապշեցրել է շքեղությամբ: Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Լոնդոնում, մասնավոր ինքնաթիռներով ժամանել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի շոուբիզնեսի, ինչպես նաև բիզնես էլիտայի տասնյակ ներկայացուցիչներ: LifeNews-ի հաղորդմամբ՝ The Landmark London հյուրանոցային համալիրում ընթացող արարողությանը ելույթ ունեցող երգիչների թվում էին Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Ալեքսանդր Սերովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը, Լև Լեշչենկոն, օպերային մեներգչուհի Աննա Նետրեբկոն, Անտոնիո Բանդերասը և այլ աստղեր: Հարսանիքի թամադան իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն էր, ում հրավիրել էր «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատիրոջ որդին՝ 36-ամյա Ալեքսանդր Կոգանը: Աղբյուրը նշում է, որ Էլթոն Ջոնը, ով, ըստ տեղեկություների՝ 10 մլն եվրոյից պակաս հոնորարով չի երգում՝ 12 հիթ է կատարել, իսկ Մրայա Քերին, ով նույնպես թանկարժեք երգիչների շարքում է՝ մի քանի երգեր է հնչեցրել բեմից: Նշենք, նաև, որ երիտասարդ նորապսակները ծանոթացել են Լոնդոնում, որտեղ ապրում և սովորում է Իրինան: Նրա ընտրյալը՝ ազգությամբ հրեա Դենիել Քենվեյն է, ում ընտնաիքի անդամները նույնպես բիզնես էլիտայի ներկայացուցիչներ են և Իսրայելում բազմաթիվ բիզնեսներ ունեն: Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Վ. Կոգանը Forbes ամսագրի՝ ամենահարուստների վարկանիշային աղյուսակում 2 տարի առաջ 41-րդ հորիզոնականում էր՝ 2,5 մլրդ դոլար կարողությամբ: Նրան է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը Մայամիում՝ 68 մլն դոլար արժողությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր