211652_close_icon
views-count11197 դիտում article-date 22:09 14-01-2017

Յուրգեն Կլոպ. Մխիթարյանը համաշխարհային մակարդակի խաղացող է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մրցակցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ 2013-2015 թվականներին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»´ «Մխիթարյանը իր մեջ համատեղում է հիանալի տեխնիկան և բարձր արագությունը: Նա կարող է եզրափակել գրոհներն ու խաղալ տարբեր դիրքերում: Հազվադեպ են պատահում ֆուտբոլիստներ, որոնք բոլոր այդ հատկանիշները համատեղում են: Անկասկած, Հենրիխը համաշխարհային մակարդակի խաղացող է: «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մխիթարյանը ավելի ուժեղ են դարձել մեր նախորդ հանդիպումից հետո, արդեն սովորել են իրար: Չգիտեմ, իսկապես Մխիթարյանը լավ մարզավիճակում չէր, թե պարզապես դուրս էր բերվել կազմից, երբ մենք հոկտեմբերին խաղում էինք նրանց դեմ, սակայն դա նորմալ է: Այժմ մանկունյանցիները կարող են իրենց խաղում օգտագործել նրա փայլուն հատկանիշները», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր