211652_close_icon
views-count3572 դիտում article-date 18:37 14-01-2017

ԱՄՆ-ն սիրիական խնդրի շուրջ Աստանայում նախատեսված բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել

Գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի ստացել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր: Այս մասին հայտարարել էԱՄՆ պետքարտուղարությանը պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, գրում է [url=http://izvestia.ru/news/657530]izvestia.ru[/url]-ն: Մարկ Թոները նաև հավելել է, որ թուրքական և ռուսական կողմերի հետ պարբերաբար քննարկում են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Աստանայի հանդիպումը նախաձեռնած Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայում սպասվելիք բանակցություններին ՄԱԿ-ի և ամերիկյան կողմի մասնակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր