211652_close_icon
views-count41862 դիտում article-date 18:18 14-01-2017

Երևանում ռուսական համարանիշներով Նիվան գլխիվայր շրջվելով հայտնվել է հանդիպակաց գոտում․ վարորդը «հօդս է ցնդել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածին ՎԱԶ 21 21 մակնիշի P 953 KC 123 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածներին, տապալել եղևնու մի քանի ծառեր և գլխիվայր շրջվելով հայտնվել հանդիպակաց երթեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կենտրոնի թիվ 1 բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը, խմբի պետ Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և դարձի բերել։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր պարզում են վարորդի ինքնությունը։ Մի խումբ երիտասարդներ, մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը փորձում էին ավտոմեքենան հեռացնել վթարի վայրից, սակայն դա նրանց չհաջողվեց և ավտոմեքենան ՃՈ աշխատակիցների կողմից տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Քանի որ հրշեջների աշխատանքի արդյունքում ճանապարհին մերկասառույց էր առաջացել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարությամբ դեպքի վայր են ժամանել թաղապետարանի աշխատակիցները՝ Կարեն Հակոոբջանյանի գլխավորությամբ։ Տեղում ճանապարհի մշակման ուղղությամբ աշխատանքներ կատարեցին «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները, ովքեր օպերատիվորեն գործեցին։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է, թե ո՞վ է եղել վարորդը և արդյոք վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացող անձ կա, թե ոչ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր