211652_close_icon
views-count9773 դիտում article-date 18:50 14-01-2017

Գողություն է կատարվել Ասկերանի շրջանում գտնվող հողամասերից մեկից

Հունվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ռ. Հ-ից դիմում է ստացվել այն մասին, որ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի վարչական տարածքում գտնվող՝ իրեն պատկանող հողամասից, 2011թ. ընթացքում, անհայտ անձինք գողացել են 4 տոննա տարողությամբ մետաղյա տարրա։ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ 23 հատ ցեմենտ-բետոնե սյուն, 2 հատ մետաղյա ցանկապատ և մոտ 30 մետր երկարությամբ հին թիթեղ: Կատարվում է հետաքննություն։

Նմանատիպ նյութեր