211652_close_icon
views-count10071 դիտում article-date 17:04 14-01-2017

Հայտնի են դարձել Կոնտեի և Կոստայի միջև բախման ուշագրավ մանրամասները. Կոստան թիմից հեռացվել է

Հայտնի են դարձել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և հարձակվող Դիեգո Կոստայի միջև կոնֆլիկտի մանրամասները: Տեղեկանալով չինական ակումբերից մեկի գերշահավետ առաջարկի մասին` տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձով, Կոստան արդեն 3 օր չի մարզվում լոնդոնյան թիմի հետ: ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Լեսթերի» հետ խաղից առաջ Կոստան վիճաբանել է «Չելսիի»` ֆիզպատրաստականության գծով երկու մարզիչների հետ, որոնց աջակցությունն է հայտնել Կոնտեն: Վիճաբանության ժամանակ իտալացի մասնագետը ֆուտբոլիստի հասցեին գոչել է. «Ռադ եղիր Չինաստան»: Այժմ Կոստան թիմի կազմից հեռացվել է. «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ցանկանում վաճառել խաղացողին, որի պայմանագրի ժամկետից դեռ 2,5 տարի կա: Նշենք, որ ԱՊԼ-ի ռմբարկուների մրցավազքում 14 գոլով առաջատար հանդիսացող Կոստան իր ինստագրամում գրել է. «Առաջ, «Չելսի»:

Նմանատիպ նյութեր