211652_close_icon
views-count4613 դիտում article-date 15:21 14-01-2017

Դիեգո Կոստան հրաժարվել է մարզվել` գերշահավետ առաջարկ ստանալով Չինաստանից

Չինական ակումբներից մեկը գերշահավետ առաջարկ է արել «Չելսիին»` վերջինիս առաջատար հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի համար: Չինացիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի հարձակվողին տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ վճարել: Սակայն «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր չէ բաց թողնել Կոստային: Տեղեկանալով չինացիների առաջարկի և Աբրամովիչի մերժման մասին, Կոստան հրաժարվել է մասնակցել թիմի մարզմանը և ընդհարում ունեցել Անտոնիո Կոնտեի հետ, հայտնել է Sky Sports-ը:

Նմանատիպ նյութեր