211652_close_icon
views-count6385 դիտում article-date 13:54 14-01-2017

Հենրիխ Մխիթարյան. Մեզ մեծ հանդիպում է սպասվում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ԱՊԼ-ի 21-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը, որը կայանալու է հուվարի 15-ին: «Բոլորը սպասում են «Լիվերպուլի» հետ հանդիպմանը: Դա մեծ հանդիպում է լինելու և ես գիտեմ այս հակամարտության պատմությունը: Մենք պետք է պատրաստ լինենք, պատրաստ լինենք խաղալ թիմի և երկրպագուների համար: Ամեն ինչ պետք է անենք հաղթանակի համար, որովհետև դա պատմության մեջ է մտնելու: Բացի այդ, մեզ 3 միավոր է պետք: «Լիվերպուլը» նախորդ տարվա համեմատ ավելի ուժեղ է դարձել: Ես շատ լավ գիտեմ Կլոպին: Նա մեծագույն մարզիչներից մեկն է, որը կարող է թիմին նոր մակարդակի բարձրացնել: Կլոպի թիմը շատ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ, լավ խաղ կստացվի», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր