211652_close_icon
views-count3247 դիտում article-date 13:35 14-01-2017

Օբաման խորհուրդ է տվել էլեկտրոնային հասցեով կարևորագույն նամակներ չուղարկել

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքը էլհասցեով չի ուղարկում այնպիսի նամակներ, որոնք, գտնում է, որ չպետք է «պատահաբար» հայտնվեն ԶԼՄ-ների ձեռքում, հաղորդում է Interfax-ը։ «email-ի վերաբերյալ իմ ընդհանուր կանոնը հետևյալն է՝ չուղարկել այնպիսի տվյալներ, որոնք դուք չեք ցանկանում տեսնել թերթերում տպագրված»,-NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Օբաման։ Նրա կարծիքով՝ կիբերանվտանգությունը ԱՄՆ-ի համար կարևորագույն թեմաներից է, իսկ հաքերների դեմ պայքարի մասնագետները դեռևս չեն կարողանում գործը գլուխ բերել։ Բացի այդ, ԱՄՆ-ն մյուս երկրներից ամենաշատն է տուժում այդ հարցում, քանի որ ամենաակտիվն է տեխնոլոգիաներ կիրառելու հարցում։

Նմանատիպ նյութեր