211652_close_icon
views-count3242 դիտում article-date 13:21 14-01-2017

Կոտ դ՛Իվուարում զինվորականները կրկին խռովություն են բարձրացրել

Կոտ դ՛Իվուարում զինվորականները կրկին մեծ խռովություն են բարձրացրել։ Նրանց հաջողվել է պաշարել Բուաքա քաղաքը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գտնվում, հաղորդում է Reuters-ը։ Զինվորականները երկրի իշխանություններից պահանջում են աշխատավարձի բարձրացում, բարձր գիտելիքների համար պահանջվող ուսումնական ժամկետի կրճատում, ինչպես նաև կենսապայմանների բարելավում։ «Մենք այդ քայլին վերադարձանք, քանի որ բանակցություններից ոչ մի լավ բան չէինք ակնկալում։ Ահա թե ինչու ենք այստեղ»,-մեջբերում է գործակալությունը զինվորականներից մեկի խոսքը։ Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ արգելափակված է մուտքը դեպի քաղաք։ Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ համաձայնություն է ձեռք բերվել իշխանությունների հետ։ Վերջիններս պետք է մի քանի օրից զինվորականներին վճարեն 5 մլն, իսկ գումարի մնացած մասը կվճարվի հաջորդ ամսին։ Այդուհանդերձ, Կոտ դ՛Իվուարի կառավարությունը դռեևս չի հաստատել համաձայնության հաստատման մասին տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր