211652_close_icon
views-count3815 դիտում article-date 10:50 14-01-2017

ՀՀ պետական պարտքը դեկտեմբերին կտրուկ աճել է 342.5 մլն դոլարով, կազմելով 5 միլիարդ 935 միլիոն դոլար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 935 միլիոն դոլար։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության երեկ հրապարակված պաշտոնական տեղեկանքում։ Պարտքը կտրուկ աճել է հատկապես դեկտեմբերին։ Ըստ հրապարակված տեղեկանքի ամբողջ տարվա ընթացքում պետական պարտքը աճել է մոտ 829 միլիոն դոլարով, որից 342.5 մլն դոլարը հենց դեկտեմբերի «չափաբաժինն է»։ Արտաքին պարտքը անցած ողջ տարվա ընթացքում աճել է 482 միլիոն դոլարով և կազմել 4 միլիարդ 798 միլիոն դոլարից քիչ ավելին։ Նկատենք, որ կառավարության կանխատեսումներով ՀՀ պետական պարտքը այս տարեվերջին պետք է լիներ 6 միլիարդ 41 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ պարտքը 100 միլիոն դոլարով պակաս է նախատեսվածից։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է արտաքին աղբյուրներից ստացվելիք վարկերի տեխնիկական ուշացումներով, ինչը «կլրացվի» այս տարվա սկզբին։ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական պարտքը հասցնել 6.5 միլիարդ դոլարի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր