211652_close_icon
views-count5312 դիտում article-date 12:49 14-01-2017

Թրամփը չի պատրաստվում անմիջապես չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոնե որոշ ժամանակ կպահպանի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին նա հայտնել է Wall Street Journal թերթին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, BBC-ի փոխանցմամբ, նա չի բացառել որոշակի պայմանների դեպքում չեղարկել պատժամիջոցները։ Թրամփի խոսքով՝ ինքը կարող է չեղարկել դրանք, եթե Մոսկվան ապացուցի ահաբեկչության դեմ պայքարում իր օգտակարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի համար կարևոր այլ նպատակներ։ «Եթե մեզ հաջողվի հարթել, և եթե Ռուսաստանն իրօք մեզ օգնում է, եթե ինչ-որ կարևոր գործեր է անում, ապա ինչո՞ւ պետք է պահպանել պատժամիջոցները»,-նշել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը։

Նմանատիպ նյութեր