211652_close_icon
views-count4505 դիտում article-date 23:51 13-01-2017

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի «Զարգացման գավաթ» մրցաշարին

Հունվարի 15-ից 22-ը Մինսկում տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը: 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ: Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին: Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հունվարի 10-ից 13-ը անցկացրեց մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ, այսօր գիշեր կմեկնի Բելառուս: Հավաքական են հրավիրվել 20 ֆուտբոլիստներ. [b]Դարպասապահներ [/b]Էրիկ Մելիքսեթյան «Բանանց» Նարեկ Հովհաննիսյան «Բանանց» [b]Պաշտպաններ[/b] Ազատ Հարությունյան «Բանանց» Ֆելիքս Խաչատրյան «Բանանց» Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ» Սուրեն Հարությունյան «Փյունիկ» Կարեն Մուրադյան Հայաստանի Մ-16 հավաքական [b]Կիսապաշտպաններ [/b]Արսեն Սարգսյան «Փյունիկ» Արսեն Եղիազարյան «Բանանց» Տիգրան Այունց «Բանանց» Էրիկ Ավետիսյան «Բանանց» Արամ Խամոյան «Բանանց» Ռաֆայել Միսակյան «Բանանց» Դանիել Պետոյան «Բանանց» Արթուր Միսկիրիջյան «Բանանց» [b]Հարձակվողներ [/b]Մարտին Գրիգորյան «Բանանց» Մհեր Սուքիասյան «Բանանց» Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ» Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)

Նմանատիպ նյութեր